Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Նիկոլ Փաշինյան. Պետք է մերժեք ապրիլյան պատերազմի զոհերի արյունը շահարկող քաղաքական ուժին

Նիկոլ Փաշինյան. Պետք է մերժեք ապրիլյան պատերազմի զոհերի արյունը շահարկող քաղաքական ուժին
12.03.2017 | 18:02

Երկու օր առաջ Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղի է ունեցել ցավալի մի իրադարձություն, երբ ՀՀԿ-ական թեկնածու Միհրան Պողոսյանն իր նախընտրական հավաքին քարոզչական պրոցեսի մեջ է ներքաշել ապրիլյան պատերազմի զոհերից մեկի մայրիկին: Դա տեղի է ունեցել բարոյական և ֆինանսական հարկադրանքի ներքո՝ մարտի 11-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում «Ելք» դաշինքի ընտրարշավի ժամանակ հայտարարել է դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով՝ ժողովուրդը պետք է մերժի ապրիլյան պատերազմը իր քարոզարշավում շահարկող քաղաքական ուժին. «Պետք է մերժեք ապրիլյան պատերազմի զոհերի արյունը շահարկող քաղաքական ուժին»:

Դիտվել է՝ 1048

Մեկնաբանություններ